Չինական Baidu ընկերությունը նախատեսում է մինչեւ 2030 թվականը գործարկել իր անվարորդ ռոբոտ-տաքսի ծառայությունը 100 քաղաքներում: Ներկայումս Baidu-ն աշխատում է իր Apollo Go ռոբոտ տաքսի ծառայության վրա։

Օգտատերերը կարող են կանչել ինքնավար մեքենա հավելվածի միջոցով: Ընկերությունը ցանկանում է մինչեւ 2025 թվականը ընդլայնել Apollo Go-ն մինչեւ 65 քաղաքում, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 100 քաղաքում, ասել է Baidu-ի գործադիր տնօրեն Ռոբին Լին: