Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի։ Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպման արդյունքներով։

«Այսօր առավոտյան հանդիպեցի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակումների, որին աջակցում է Թուրքիան»,-նշել է քաղաքական գործիչը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարը։