Մեծ Բրիտանիան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն «ահաբեկչական կազմակերպություն» կհայտարարի։

The Guardian-ը նշում է, որ կազմակերպությունն արգելվելու է ահաբեկչության մասին օրենքի համաձայն, եւ յուրաքանչյուր ոք, ով աջակցություն է հայտնում ՀԱՄԱՍ-ին, բարձրացնում է նրա դրոշը կամ հանդիպումներ է կազմակերպում կազմակերպության համար, խախտում է օրենքը:

The Times-ը հայտնել է, որ ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը կհայտարարի այդ քայլի մասին Վաշինգտոնում եւ այն կներկայացնի խորհրդարանին հաջորդ շաբաթ:

Մեծ Բրիտանիան հետեւում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Իսրայելի օրինակին մի դաշինքում, որը Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ-ն «ահաբեկչական կազմակերպություն» է համարում:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է այս որոշման մասին հաղորդումները։ Թվիթերում նա գրել է. «Պարզ ասած՝ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է»։