Համաշխարհային տնտեսության վերականգնման ժամանակաշրջանը նոր մարտահրավերներ է առաջացրել եւ նոր համակարգային խնդիրներ է բացահայտել։ Այս մասին նոյեմբերի 19-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն կազմով նիստին հայտարարեց Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

«Էներգետիկ շուկայի եւ էներգակրների շուկայի ճգնաժամը, սննդամթերքի որոշ տեսակների պակասը, կայացած լոգիստիկ ուղիներից կախվածությունն էական ազդեցություն ունեն մեր ինտեգրման մակրոտնտեսական կայունության վրա»,- հավելեց նա։

Ժապարովը նշեց միության երկրների վրա արտաքին ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար համապարփակ միջոցների մշակման կարեւորությունը, ինչպես նաեւ` ներքին շուկաների համապարփակ ապահովման մեխանիզմները ԵԱՏՄ ընդհանուր ապրանքային հաշվեկշռի շրջանակներում։

Ղրղզստանի վարչապետը հիշեցրեց, որ համավարակի ֆոնին ՀՆԱ-ի նվազում է գրանցվել ԵԱՏՄ բոլոր երկրներում: