Թուրքիայի արեւելքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է 420 000 բնակչություն ունեցող Էրզրում քաղաքից դեպի արեւելք 56 կմ վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։