ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի ԻՊ ահաբեկչական խմբավորումը չվերականգնի իր իշխանությունն Իրաքում, եւ այդ նպատակով մտադիր է առավելագույն աջակցություն ցուցաբերել արաբական կառավարությանը, շաբաթ օրը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ շարունակում է մտահոգել ԻՊ-ն, Իրաքի կառավարությունը եւս մտահոգված է  ԻՊ-ի կապակցությամբ: Մենք կանենք ամեն ինչ՝ Իրաքի կառավարությանն աջակցելու եւ այս խմբի հզորության վերականգնումը թույլ չտալու համար»,- ասել է Օսթինը Բահրեյնում ամեն տարի անցկացվող Manama Dialogue տարածաշրջանային անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ:

ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է  2022 թվականին այդ երկրում իր զինվորականների ջանքերը կենտրոնացնել հատկապես իրաքյան զինված ուժերի վերապատրաստման վրա։

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք Իրաքում ենք իրաքյան կողմի հրավերով։ Մեր միջեւ հիանալի փոխգործակցություն կա»,- ընդգծել է Օսթինը: