Խաղաղ օվկիանոսում՝ Վանուատուի ափերի մոտ շաբաթ օրը 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Լյուգանվիլ քաղաքից 47 կմ դեպի արեւելք (մոտ 13.3 հազար մարդ): Օջախը գտնվել է մոտ 129 կմ խորության վրա։

Զոհերի, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: