Առավոտից Երեւանի մի շարք փողոցներ են փակվել. Քաղաքացիները տեղեկատվական ակցիա են իրականացնում՝ նշելով, ո այսօր երեկոյան ժամը 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու:

Արշակունյաց պողոտան փակած երիտասարդներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց. «Խնդրում եմ, այս ակցիան մի տապալեք, մենք հայ ենք, էս ակցիան ուղղված է բացառապես թուրքերի դեմ»:

Ոստիկաններից մեկը նշեց, որ այս պահին պողոտայում խցանման մեջ երեք շատպօգնություն է կանգնաց, իսկ քիչ անց, ոստիկանները քաշքշելով սկսեցին բերման ենթարկել պողոտան փակած քաղաքացիներին:

Նշենք, որ ոստիկանության փոխանցմամբ, Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություն կատարելու համար (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նախօրեին հայտարարում էին տարածել Ազատագրական շարժման նախաձեռնողները, որում նշված էր.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում' տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։