Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի առաջնորդ Գյունիզ Աքքուշին, հայտնում է Cumhuriyet թերթը։  

Աքքուշը, որը հայտնի է «Hanımağa» (կին շեֆ) մականունով, ձերբակալվել է Մուստաֆա Քեմալ Յավուզի հետ Ստամբուլում կազմակերպված հանցավորության դեմ ոստիկանական արշավներից հետո։ 

Աքքուշը նախկինում երեք տարի պատիժ է կրել շորթման եւ բանդա ստեղծելու մեղադրանքով, մեղադրվել է նաեւ սպանության, մարմնական վնասվածք հասցնելու եւ կողոպուտի մեջ։