Rolls-Royce-ի ինքնաթիռը դարձել է աշխարհում ամենաարագ էլեկտրական տրանսպորտը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում, գրում է lenta.ru-ն։

Ընկերության ներկայացուցիչները նկատել են, որ վերջին թռիչքային փորձարկումների ժամանակ իրենց Spirit of Innovation («Նորարարությունների ոգի») ինքնաթիռը կարելի է անվանել աշխարհում ամենաարագ էլեկտրական տրանսպորտը։ Այն կարող է զարգացնել ժամում 623 կմ արագություն։ 

Ընկերությունը նաեւ հայտնել է, որ Spirit of Innovation-ը սահմանել է եւս երկու համաշխարհային ռեկորդ։ Ինքնաթիռը երեք կիլոմետր հեռավորության վրա զարգացրել է ժամում 555,9 կիլոմետր առավելագույն արագության։ Ինքնաթիռը նաեւ 202 վայրկյանում բարձրացել է ավելի քան 3000 մետր բարձրություն՝ 60 վայրկյանով գերազանցելով նախորդ համաշխարհային ռեկորդը։

Spirit of Innovation-ը համալրված է 400 կիլովատ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Rolls-Royce-ի ինժեներները նշում են, որ այն հագեցած է օդատիեզերական ոլորտում երբեւէ ստեղծված ամենահզոր մարտկոցով։