Իսկ դուք գիտե՞ք, որ 2005թ․ սկսած գործում է գրքերի փոխանակման ծրագիր հայկական գրադարանների և ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միջև։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Այդ ծրագրով Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ամերիկյան կենտրոնը ավելի քան 5000 հայկական գիրք է ուղարկել ԱՄՆ՝ հարստացնելով Կոնգրեսի գրադարանի հայկական հավաքածուն, իսկ Կոնգրեսի գրադարանն էլ իր հերթին գրքեր է տրամադրել Հայաստանի խոշոր գրադարաններին՝ Հայաստանի ազգային գրադարանին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանին և Երևանի պետական համալսարանի գրադարանին։