Քաբուլի թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել, փոխանցում է TOLOnews հեռուստաալիքը։

Պայթյունը որոտացել է Քաբուլի կենտրոնում գտնվող տեղական շուկայում։ Aamaj լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մագնիսական ականը, որն ամրացված է եղել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժմանը պատկանող մեքենային, պայթել է։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունից հետո կրակոցների ձայներ են լսվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։