«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 80 արմատականներ արեւելյան Նանգարհար նահանգում հանձնվել են Աֆղանստանի իշխանությունը զավթած թալիբների անվտանգության ուժերին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Pajhwok գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ահաբեկիչների կապիտուլյացիան հնարավոր է դարձել ցեղերի առաջնորդների միջնորդության շնորհիվ։ Գործակալությունը, սակայն, հավելյալ մանրամասներ չի հաղորդում։

Վերջին երեք ամիսների ընթացքում Աֆղանստանի մի քանի նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, միանգամից մի քանի պայթյուններ, զինված հարձակումներ եւ կրակոցներ են տեղի ունեցել, որոնց զոհ են դարձել եւ՛ թալիբները, եւ՛ տեղի բնակիչները։ Այս դեպքերից մի քանիսի պատասխանատվությունը ստանձնել է «Հորասանի Իսլամական պետությունը», որն ԻՊ-ի ճյուղերից է։