Apple-ը ժամանակավոր դադարեցրել է իր սարքերի վաճառքը Թուրքիայում տեղական արժույթի անկման պատճառով։ Թուրքական լիրայի փոխարժեքն իջել է 15 տոկոսով այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը վճռականորեն հանդես է եկել ի պաշտպանություն տոկոսադրույքների նվազեցման, գրում է  3dnews.ru-ը՝ հղում անելով MacRumors-ին։

Այժմ Թուրքիայում Apple-ի օնլայն խանութն աշխատում է, սակայն հնարավոր չէ սարքեր ավելացնել զամբյուղում կամ գնել դրանք։ Անցած շաբաթվանից լիրայի փոխարժեքն անշեղորեն նվազում է։

Դեռ հայտնի չէ՝ երբ ընկերությունը կթարմացնի վաճառքները Թուրքիայում։