Մոլդովայից գազի ընթացիկ վճար չի ստացվել, չվճարելու պատճառով մատակարարումների դադարեցման մասին ծանուցումից հետո 48-ժամյա ժամկետը լրանում է այսօր, հայտնել են «Գազպրոմ»-ից։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոլդովայի իշխանությունները հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ն արտակարգ դրություն են մտցրել էներգետիկայի ոլորտում։ «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը հաջողվեց երկարաձգել հոկտեմբերի 29-ին հինգ տարով` 2022 թվականին «Մոլդովագազ»-ի պարտքի աուդիտի անցկացման պայմանով: Նախատեսվում է, որ այն կմարվի հինգ տարվա ընթացքում՝ տոկոսներով։

Երկուշաբթի ռուսական ընկերությունում հայտարարել են, որ 48 ժամում գազի մատակարարումը Մոլդովա կդադարեցվի, եթե մինչեւ նոյմեմբերի 22-ը նախատեսված վճարումը չստացվի: «Մոլդովագազ» ընկերության ղեկավար Վադիմ Չեբանն ասել է, որ դիմել է կառավարությանը եւ խնդրել մոտ 74 մլն դոլարի փոխառություն տրամադրել։ Փոխվարչապետ Անդրեյ Սպինուն ասել է, որ կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցները, սակայն դրա համար Քիշնեւին ավելի շատ ժամանակ է պետք. որոշումը պետք է հաստատի խորհրդարանը, հարցի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 25-ին։