Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 25-ին սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում կդիտվի մառախուղ, քամին արեւելյան է` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում՝ 9-11 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4 +6, վաղը ցերեկը՝ +7 +9։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0 +4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ 0 +3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +4 +6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0 +2,

Լոռիում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ -1 +2,

Տավուշում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +4 +6,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ 0 +2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +6 +9,

Արարատում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +7 +10,

Արմավիրում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +7 +10,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ 0 +3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +7 +10,

Սյունիքի հովիտներում գիշերը` +4 +6, ցերեկը՝ +3 +7,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  -1 +4, ցերեկը՝ -1 +3,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +2 +7։