Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ֆրանսիայի ափերի մոտ Պաս-դե-Կալեի ջրերում նավակի խորտակման հետեւանքով 31 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքը։

Նախարարի խոսքով՝ նավակում եղել է 33 միգրանտ, որոնցից 31-ը մահացել է, երկուսը ողջ են մնացել, սակայն նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Խեղդվածների թվում կան հինգ կանայք եւ մեկ փոքրիկ աղջիկ։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ոստիկանությունը ձերբակալել է չորս փոխադրողի, որոնք կարող են պատասխանատու լինել խորտակման համար։