Նոյեմբերի 25-ին Երեւանում ընթանում են ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումները. նիստի թեման` «Սահմանազատման եւ զահմանագծման հարցերը»։

Լսումներին մասնակցում են ինչպես ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ, այնպես էլ փորձագետներ, վերլուծաբաններ, նախկին զինվորականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ մտավորականության, տարբեր հասարակական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում են նաեւ Ազատագրական շարժման ներկայացուցիչներ։ Ընդ որում,  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները լսումներին չեն մասնակցում։

Լսումները նախագահում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։