Անհավանական թայմլափսը ցուցադրել է լիալուսինն ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, դիտարժան մասնակի խավարման ժամանակ, գրում է universemagazine.com-ը:

Տեսանյութը ստեղծվել է Լոս Անջելեսի Գրիֆիթ աստղադիտարանի աստղագետների կողմից։ Ամբողջ հինգժամյա խավարման տեսագրությունը, որի ընթացքում Լուսինը գտնվում էր Երկրի ստվերում 3.5 ժամ, տեղավորել են ընդամենը 1 րոպեի մեջ: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Լուսինն աստիճանաբար մթնում, իսկ հետո իր գագաթնակետին արյունոտ կարմիր գույն դառնում:

Լուսինն այդ օրը 97 տոկոսով ծածկված էր Երկրի ստվերով իր գագաթնակետին: Այս իրադարձությունը տեսել են միլիոնավոր ականատեսներ ամբողջ Հյուսիսային, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ` Ավստրալիայի, Եվրոպայի եւ Ասիայի որոշ հատվածներում: Չնայած նրան, որ դա իրական «արյունալուսին» կամ ամբողջական խավարում չէր, այն բավական խորն էր Երկրի մութ ստվերում եւ ներկված էր կարմրավուն երանգով՝ մեր մոլորակի մթնոլորտում լույսի բեկման պատճառով:

Լուսնի հաջորդ խավարումը կլինի ամբողջական եւ տեղի կունենա 2022 թվականի մայիսի 16-ին։ Դրան ամենալաը կարելի է հետեւել Հարավային Ամերիկայից, ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքից եւ Կանադայից: