Հիմա մենք Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհներ ենք կառուցում՝ մասնավորապես Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքների պարագայում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև գիտեք, որ միջպետական նշանակության՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավարկելու աշխատանքներ ենք իրականացնում: Մասնավորապես Տաթեւ-Լծեն հատվածում, Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ ենք կառուցում, որ բեռնատարները գյուղով չանցնեն»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, Որոտան-Շուռնուխ գյուղերի այլընտրանքային ճանապարհները անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար. «Հիմա խճապատման աշխատանքներ ենք անում, եղանակից ելնելով չենք կարող ասֆալտապատել, բայց 2022-ին կասֆալտապատենք»,-ասաց նա: