SpaceX-ի Dragon բեռնանավի հաջորդ արձակումը Միջազգային տիեզերակայան նախատեսված է դեկտեմբերի 21-ին: Այս մասին չորեքշաբթի իր կայքում հայտնել է ՆԱՍԱ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Falcon 9 հրթիռակրի արձակումը Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից (Ֆլորիդա նահանգ)  նախատեսված է դեկտեմբերի 21-ին 05:06-ին։ Սա կլինի 24-րդ կոմերցիոն առաքելությունը։ Dragon-ում կլինի սնունդ, այլ պարագաներ, սարքավորումներ եւ նյութեր տարբեր փորձերի համար»,-նշել են ՆԱՍԱ-ում։

ՆԱՍԱ-ն հավելել է, որ Dragon-ն ուղեծրում կմնա մոտ մեկ ամիս՝ նախքան Երկիր վերադառնալն ու Ատլանտյան օվկիանոսում վայրէջք կատարելը։