Բելառուսի «Բրուզգի» լոգիստիկ կենտրոնի ճամբարում գտնվող փախստականները հանրահավաք են կազմակերպել իրենց Իրաք ուղարկելու դեմ եւ պահանջում են իրենց թույլ տալ մուտք գործել ԵՄ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մի քանի տասնյակ փախստական «Մենք չենք կարող վերադառնալ Իրաք» անգլերեն գրությամբ ցուցապաստառներ են բարձրացրել եւ համապատասխան կարգախոսներ են վանկարկում։ Այս պահին բախումներ չկան, միգրանտները չեն հեռանում պարսպապատ տարածքից։