Դոնբասի հակամարտության գոտում իրավիճակը սրվում է, Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում մի շարք շրջաններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինայում տիրող իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել, մասնավորապես՝ Դոնբասում։ Կիեւի ռեժիմի «տաք» գլուխները, ըստ երեւույթին, զգալով լիակատար անպատժելիությունը, կողմ են հանդես գալիս ներուկրաինական ճգնաժամի ուժային լուծմանը։ Իրավիճակը սրվում է հակամարտության գոտում»,-ասել է նա։