Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա օրակարգի թեմաներից մեկը Արցապում վերջին զարգացումներն են։

Թուրքական Ensonhaber–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր՝ նոյեմբերի 25–ին, Անկարայում տեղի ունենալիք Ազգային անվտանգության խորհդի նիստում քննարկվելու է ահաբեկչության դեմ պայքարը, Միջերկրական ծովում իրադրությունը, Սիրիայում, Լիբիայում եւ Արցախում վերջին զարգացումները։