Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետների միջեւ երկխոսության հնարավորության մասին։

Նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում Զախարովան բարձր է գնահատել Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի առաջին հանդիպումը, որի թեման էր երկկողմ ռազմավարական գործընկերությունը՝ որպես հետկոնֆլիկտային զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության կարեւոր գործոն։

«Քննարկվել են տարբեր օրակարգեր՝ ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլեւ փոխգործակցությունը տարածաշրջանում։ Մեր կարծիքով` փորձագիտական ​​մակարդակով նման հանդիպումները լրացնում են ինտենսիվ քաղաքական եւ դիվանագիտական ​​շփումները եւ ամրապնդում են ջանքերը փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ Բաքվի եւ Երևանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք կարեւոր ենք համարում գործը տանել դեպի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ փորձագիտական ​​երկխոսության մեկնարկը»,- ​​նշել է Զախարովան։