Կորոնավիրուսը դանդաղեցրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը։ Այս մասին նոյեմբերի 25-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի հարցերով վարչության պետ Ստեփան Մանվելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն իրականացնում է համաձայնագրի իր մասը։

«Այդպես է կարծում նաեւ ԵՄ-ը։ Համաձայնագիրը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների Սահմանադրությունն է։ Փաստաթուղթը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին եւ նպատակ ունի Հայաստանի օրենսդրական բազան մոտեցնել եվրոպական ստանդարտներին»,-նշել է նա։