Թուրքիայում ձերբակալել են Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապ ունեցող 17 անձի, հաղորդում է CNN Turk-ը։

Ձերբակալություններն իրականացվել են երկրի հարավային Ադանա նահանգում ՔԲԿ-ի նկատմամբ հետաքննության ընթացքում։ Ռեյդերն իրականացվել են Ադանայի դատախազության կողմից տրված հրամանի հիման վրա։

Ձերբակալվածներին տեղափոխել են տեղի ոստիկանական բաժանմունքներ։ Նախնական տվյալներով՝ նրանք գործունեություն են ծավալել ՔԲԿ-ի անունից, քարոզել տվյալ կազմակերպությունը սոցցանցերում։