Մինչեւ տարեվերջ Samsung Electronics-ը կավարտի Galaxy Note շարքի սմարթֆոնների արտադրությունը։ ET News-ի փոխանցմամբ՝ համապատասխան մոդելների թողարկումն այլեւս նախատեսված չէ ընկերության 2022 թվականի պլաններում։

Ակնկալվում է, որ խանութներում առկա օրինակները վաճառքից կհանվեն մինչեւ հաջորդ տարի։ Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով etnews.com-ին։ Այս տարի Samsung Electronics-ը թողարկել է մոտ 3,2 միլիոն Galaxy Note 20, որը ներկայացված էր մեկ տարի առաջ։ Galaxy S21 Ultra-ը եւ Galaxy Z Fold 3-ը ընկերությունն ինտեգրել է այլ  շարքերում՝ առավելագույն անցավ փոխարինման համար:

Հաջորդ տարվանից Galaxy Note սմարթֆոններն այլեւս չեն լինի վաճառքում։ Փոխարենը, նախորդ Note տարբերակների կոնցեպտը հիմնականում կհամապատասխանի Galaxy S շարքի Ultra տարբերակին։ Հայտնի է, որ Galaxy S22 Ultra նախնական անվանումով մոդելը կներկայացվի հաջորդ տարվա սկզբին, որը մեծ մասամբ կկրկնօրինակի դիզայնը եւ Galaxy Note սմարթֆոնների հիմնական գործառույթները: