Ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական պահանջների խախտումներ թույլ տալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.11.2021 թվականի թիվ 18 ԲԳ Ա որոշմամբ ամբողջությամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՎԻՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԿԲ-ից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշատակված որոշումը պարունակում է բանկային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ ստորև հրապարկվում է որոշման միայն եզրափակիչ մասը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով «Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում» հրապարակվելու պահից և այն ենթակա է անհապաղ կատարման:   

Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: