ԱՀԿ-ն մոտ է պանդեմիայի կանխարգելման միջազգային համաձայնագրի շուրջ կոնսենսուսին, թեեւ Վաշինգտոնը դեռեւս չի ցանկանում համաձայնագիրն իրավականորեն պարտադիր դարձնել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագետներին:

Դիվանագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն «կարմիր գիծ» է սահմանում՝ չցանկանալով կապված լինել իրավաբանորեն պարտադիր պայմանագրով, բայց աջակցում է համաձայնագրի գաղափարին, նրան աջակցում են Բրազիլիան եւ Հնդկաստանը։ Եվրամիությունը առաջ է քաշում մի պայմանագիր, որը կսահմանի ամուր պարտավորություններ, որոնց աջակցում են 70 երկրներ, ասել է եվրոպացի դիվանագետը:

«Մենք բանակցում ենք, կա հավանական կոնսենսուս տեքստի շուրջ, բայց քննարկումները դեռ շարունակվում են»,-հավելել է նա։