Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերել են նույն տան բնակիչ, 81-ամյա Բագրատ Ս.-ի դին:  Նրա ձեռքին եղել է որսորդական հրացան, որով էլ, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել, կրակելով իր գլխին: Աջ  ձեռքում էլ հայտնաբերվել է  երկար փայտ, որով, հավանաբար, նա սեղմել է հրացանի ձգանը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: