Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկել է «Համացանցային տիրույթում կատարվող բռնությունների, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և երեխաների հանդեպ բռնությունների վերաբերյալ հանրային իրազեկման խնդիրներ» խորագրով երկօրյա քննարկում-սեմինար, որին մասնակցում են նաև ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ:

Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի շրջանակներում տեղի ունեցող այս նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանի բացման խոսքերով:

Այնուհետև, ըստ օրակարգի, նախատեսված են հիմնական թեմայից բխող տարբեր բանախոսություններ, ինչպես նաև՝ աշխատանքային քննարկումներ: