Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին հաղթելու նվազ շանսեր ունի․ սա բնակիչների համոզմունքն է,  ու չի բացառվում, որ Սյունիքում  իշխանության ստացած ծանր պարտության ապտակը այս անգամ էլ կրկնվի Արարատի մարզում, գրում է Yerevan.Today-ը:

այքը նշում է. «Թերևս դա է պատճառը, որ Փաշինյանի «դաբրոյով» ՔՊ-ական թեկնածուները համատարած անցել են «մարդկանց փողով առնելու» հանցավոր մեթոդին: Օրեր առաջ Մասիսում առաջադրված «Դավիթ Համբարձումյան» ընդդիմադիր դաշինքը ահազանգել էր  Դավիթ Համբարձումյանի մրցակից իշխանական թեկնածուի համար Արբաթում  և Գեղանիստ համայնքում բաժանվող փողերի մասին:

Ըստ հայտարարության՝ իշխանությունները սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում Մասիսի գյուղերի բնակիչներին, ընդ որում՝ հենց այդ համայնքի ղեկավարների կողմից, որոնք ընդգրկված են «ՔՊ» ավագանու ցուցակում։

Իրավապահներից ու ԿԸՀ-ից արձագանքներ, բնականաբար, չեղան, Ոստիկանության չզսպող քայլերի հետևանքը երեկ  նոր գումարներ բաշխելու պայմաններ ստեղծեց: Նախօրեին Արտաշատում  «ՔՊ»-ական քաղաքապետի թեկնածուն  Կառլեն Մկրտչյանն է  բաժանել մինչև 600 դոլար՝ իր ենթականերին՝ պրեմիայի անվան տակ:

Ընդհանուր առմամբ, շուրջ 11 միլիոն դրամի պարգևավճար է  ՏԻՄ ընտրություներից առաջ բյուջեի հաշվին նվիրել մարդկանց ՔՊ-ական թեկնածուն: Նա է գլխավորում Արտաշատում «ՔՊ» ավագանու ցուցակը․ իսկ եթե հաշվի առնենք, որ նա ընդամենը օրեր առաջ է նշանակվել  այս կոլեկտիվի ղեկավար, ապա միանգամայն պարզ է դառնում, որ նա պարգևատրել է ոչ թե մարդկանց աշխատանքի կատարողականը գնահտելու համար, այլև սիրաշահելու։

Սա ոչ այլ ինչ է, քան՝ պարգևավճարներով   ենթականերին կաշառելու և հետևաբար՝ իր օգտին ընտրություններին աշխատելու անուղղակի հրահանգ:

Yerevan.Today-ն ուսումնասիրեց Արտաշատի քաղաքապետի ժ/պ Կառլեն Մկրտչյանի ստորագրած հրամանը՝ 10 միլիոն 800 հազար դրամի չափով  Արտաշատի քաղաքապետարանի աշխատակիցներից մի քանիսին պարգևավճար բաշխելու մասին (Նոյեմբերի  24-ի՝  1186-Ա    որոշում):