Բելգիան եւ Նիդեռլանդները կորոնավիրուսային նոր սահմանափակումներ են մտցնում՝ հուսալով, որ միջոցառումները կօգնեն հաջորդ ամիս ուրախ անցկացնել Սուրբ Ծնունդը։

Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Քրոուն ստիպված է եղել ուժեղացնել միջոցառումները եւ փակել գիշերային ակումբները, իսկ բարերն ու ռեստորանները պետք է փակվեն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ժամը 23:00-ից: Հիվանդացության եւ հոսպիտալացման գագաթնակետը գերազանցել է նույնիսկ ամենավատ բժշկական կանխատեսումները՝ ստիպելով Բելգիային անհապաղ միջոցներ ձեռնարկլ։

«Մենք խաբվեցինք դելտա շտամով»,-ասել է նա։ 11 մլն բնակչություն ունեցող երկրում, նրա խոսքով, այսօր օրական ավելի քան 25 հազար դեպք է գրանցվում։ «Սա աննախադեպ է մեր երկրի համար»,-հավելել է Քրոուն։

Հարևան Նիդեռլանդները նույնպես պայքարում են վիրուսի դեմ: Ակնկալվում է, որ Նիդեռլանդների կառավարությունը կհայտարարի մասնակի մեկուսացման ռեժիմի ընդլայնման մասին։