Վիեննայի բանակցություններում Արեւմուտքը պետք է նոր եւ կառուցողական մոտեցում ցուցաբերի։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Հոսեյ Ամիր-Աբդոլլահիյանը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ բորելի հետ հեռախոսազրույցու, փոխանցում է Mehr-ը։

Նա նշել է,որ եթե մյուս կողմերը պատրաստ լինեն վերադառնալ պարտավորությունների լիարժեք կատարմանն ու պատժամիջոցների չեղարկմանը, ապա համաձայնագիրը կարող է ձեռք բերվել Վիեննայում բանակցությունների ընթացքում սեղմ ժամկետներում։

Նա ընդգծել է, որ պետք են հուսալի եւ բավարար երաշխիքներ, որ ԱՄՆ-ն կրկին չի հրաժարվի գործարքից։

Բորելն ընդգծել է, որ ԳՀՀԾ գործարքի թարմացումը պատժամիջոցների չեղարկման միակ միջոցն է։ Նա հավելել է, որ այդ կապակցությամբ Իրանի իրավունքները կիրացվեն, եւ միջազգային հանրությունը կարող է վստահ լինել, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։

Վերջում նա հույս է հայտնել, որ կողմերը Վիեննայում բանակցությունների կգնան դրական եւ պրագմատիկ մոտեցմամբ եւ չլուծված հարցերը քննարկելու ու պատժամիջոցները չեղարկելու հաստատակամությամբ։