ԿԲ-ն հրապարակել է ներբանկային շուկայում նոյեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարնքերի ամփոփ տվյալներ.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 111,439,204 ԱՄՆ դոլար 477.10 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119,766,406 ԱՄՆ դոլար 480.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 482.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,841,293 եվրո 535.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,689,630 եվրո 543.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,506,902,688 ՌԴ ռուբլի 6.42

դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 2,089,035,636 ՌԴ ռուբլի 6.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 80.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.1 մլն ԱՄՆ դոլար: