Հայաստանում արդեն երկար տարիներ շատ բիզնեսների ղեկավարներին օգնում են ավտոմատացման համակարգերը՝ ստեղծված ծրագրերի ապահովման «Infoexpert» ընկերության կողմից: Բիզնեսի կառավարումն ավտոմատացման միջոցով ավելի հեշտ դարձնող ընկերությունը նշեց իր 25-ամյակը եւ ներկայացրեց իր երկու նոր ծրագիրը:

«Infoexpert» ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Արամ Գրիգորյանը 1996 թվականին հնարավորություն է ունեցել աշխատել Մոսկվայում ու ծանոթանալ 1C ծրագրին, որից հետո Հայաստանում հիմնել է իր ընկերությունը:

«Մենք ավտոմատացնում ենք բիզնեսը՝ սկսած փաստաթղթեր մուտքագրելուց վերջացրած գործընկերների հետ փոխհարաբերությունների կառավարման գործընթացով, ինչպես նաեւ տալիս ենք մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարման հնարավորություն: Ատվոմատացման է ենթակա նաեւ հաշվապահությունը, որի սխալների դեպքում ընկերությունը կարող է անվերադարձ կորուստ ունենալ: Ավտոմատացումը հնարավորություն է տալիս բիզնեսի ղեկավարին վերլուծել այն ամենն, ինչն ինչ-որ ձեւ կարող է ազդեցություն ունենալ ընկերության գործունեության վրա՝ կադրերի կառավարման հնարավորությունից մինչեւ զարգացման պլանի եւ ձեռքբերումների պլանավորում: Մենք ստեղծում ենք ծրագրեր, որոնք կառավարում են, թույլ չեն տալիս նախ սխալներ գործել, մյուս կողմից էլ թույլ են տալիս քիչ մարդկային ռեսուրսներով իրականացնել շատ բարդ հաշվարկներ ու վերլուծություններ: Կախված նրանից, թե ծրագրում ինչ ալգորիթմական լուծումներ ու հսկողության կետեր են դրվել, հնարավոր կլինի հնարավորինս նվազեցնել ֆինանսականան կորուստը կամ սխալ կառավարումը»,-ասաց Արամ Գրիգորյանը:

Ռուսական ծագում ունեցող 1C ծրագրի հենքի վրա ստեղծվում են անհատական ծրագրեր ամեն դիմող ընկերության համար: Նոր ստեղծվող ծրագիրը նախ համապատասխանեցվում է ՀՀ օրենքներին, որից հետո կոնկրետ դիմող ընկերության պահանջներին, որի մեջ մտնում են բիզնեսի առանձնահատկությունները, ծառայությունների մատուցումը: Պատվիրատուի բոլոր ցանկությունները հաշվի են առնվում: Ավտոմատացումը ներառում է նաեւ կոնկրետ հաշվապահի աշխատանքի ոճը՝ նկատի ունենալով, թե տարբեր գործընթացների ժամանակ ի՞նչ մոտեցումներ է նա ցուցաբերել:

Ավտոմատացումը ենթադրում է բիզնեսի կառավարում ավելի համակարգված ու արագ տարբերակով: Բնականաբար, ինչպես ցանկացած համակարգում, այնպես էլ այս դեպքում հնարավոր է առաջանա խափանում՝ մի դեպքում աշխատակիցը ինչ-որ բան սխալ է արել, մյուս դեպքում հոսանքազրկում է եղել, բայց բոլոր տվյայները ծրագրում պահպանվում են, իսկ առաջացած խնդիրները հնարավորինս արագ կարգավորվում է «Infoexpert» ընկերության կողմից: Սպասարկումը իրականացվում է հեռավար, հատկապես համավարակի պայմաններում սա լավագույն աշխատելու տարբերակն է:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ ներդրվում է տվյալ բիզնեսին համապատասխան ծրագիր, որը ներառում է նաև կառավարման ալգորիթմ եւ ընկերությունը սկսում է մուտքագրել իր տեղեկությունը եւ աշխատել: «Infoexpert»-ի միջամտության հարցն առաջանում է այն դեպում, երբ արդեն նոր բիզնես նախագծեր կան, որոնց համար նոր ծրագիր է հարկավոր:

«Ավտոմատացման հնարավորությունից կարող են օգտվել ամենատարբեր ընկերությունները՝ կախված չէ բիզնեսի բովանդակությունից: Այս պահին «Infoexpert» ընկերությունն աշխատում է ամենատարբեր բիզնես նախագծերի հետ՝ շինարարություն, առք-վաճառք, արտադրություն, առողջապահություն եւ այլն: «Ավտոմատացում առանց սահմանների» բնորոշումն այստեղից է գալիս՝ ոչ ոլորտի, ոչ բիզնեսի գործընթացների սահմանափակում չկա: Եթե պատվիրատուի երկեւակայության մեջ արդեն առաջացել է այս կամ այն բիզնեսն ու գործընթացն ավտոմատացնել, ապա մենք կստեղծենք համապատասխան ծրագիրը»,-նշեց ընկերության ղեկավարը:

Ներկայացվեց երկու նոր ծրագիր փոքր ու միջին բիզնեսի համար՝ 1C Հաշվապահություն (Հիմնական փաթեթ) եւ «Արագ պատվերների համակարգ»:

«Արագ պատվերների համակարգ»-ը հնարավորություն է տալիս շուկայի պահանջները գերճշգրիտ վերլուծել, պատվերների իրականացման գործընթացը դարձնել համաձայնեցված, հնարավորինս նվազեցնել սխալների հավանականությունը: Համակարգում ներդրված են արհեստաական բանականության էլեմենտներ, որոնք հնարավորություն են տալիս ունենալ ապրանքի ձեռբերման վերլուծություն ու պլանավորում՝ առանց միջնորդավորված մարդկանց ազդեցության: Հստակ ցույց է տալիս շուկայում պահանջն ու ձեւավորման ընթացքը: