Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ հայտնվել է իշխանության ղեկին: Նրան լավ նախապատրաստել են այս կամ այն հարցեր լուծելու համար, մասնավորապես, Ղարաբաղը թշնամուն հանձնելու համար: Այդ մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Արմեն Այվազյանը:

Փորձագետի կարծիքով՝ խորհրդային սահմաններին վերադառնալու միտքը չի պատկանում Փաշինյանին: «Նրան, ըստ ամենայնի, ասել են, որ նա պետք է հանձնի Ղարաբաղն ու վերադառնա խորհրդային սահմաններին»,-ասել է Այվազյանը:

Քաղաքագետը նշել է, որ Հայաստանում ազգային ազատագրական շարժումը երկրի բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից ընդունված չի եղել: «Խոսքը վերաբերում է նաեւ քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը նրանց ամենավառ ներկայացուցիչն է»,-եզրակացրել է փորձագետը: