Սոչիում ավարտվել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ բանակցությունները, որոնք տեւել են շուրջ 3 ժամ: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը հայտարարություն են տարածել մամուլի համար, որն առաջիկայում կհրապարակվի:

Նշենք, որ այդ բանակցություններից հետո պետք է կայանա Պուտինի եւ Փաշինյանի միջեւ երկկողմանի հանդիպումը: