Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ադրբեջանի առաջնորդի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ավարտից հետո, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Երեք երկրների առաջնորդների միջեւ բանակցությունները տեւել են շուրջ 3 ժամ: Նախքան այդ Պուտինն առանձին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Եռակողմ բանացկությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն ու դրա կարգավորման ուղիները, ինչպես նաեւ գնահատել են, թե ինչ աշխատանք է տարվել մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ: