Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո մեկնարկել է Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի ղեկավարի հետ առանձնազրույց էր ունեցել նախքան եռակողմ հանդիպման մեկնարկը:

Երկրների ղեկավարները մոտ 3 ժամ տեւած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են ստորագրել: