Նոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանին հաջողություն է մաղթել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում պատասախանատու առաքելության իրականացման ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։