Կոսովոյում եւ Մետոհիայում սովորող դպրոցականների ավտոբուսի վրա կրակոցների հետեւանքով երեք մարդ է զոհվել, առնվազն երկուսը վիրավորվել են, ուրբաթ հայտնել է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

Դեպքը տեղի է ունեցել Դեչանիի մոտակայքում գտնվող Գլոջանե գյուղում։

«Պեչ քաղաքի հիվանդանոցում հաստատել են, որ կրակոցների հետեւանքով զոհվել են երկու աշակերտներ եւ ավտոբուսի վարորդը», - հաղորդել է հեռուստաալիքը: Տեղեկությունների համաձայն՝ առնվազն երկու մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեչանիի մերձակայքում գտնվող Գլոջան գյուղում անհայտ անձինք ավտոմատից կրակել են աշակերտներով ավտոբուսի վրա: