Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել են «Toyota Camry» և «Chevrolet» մակնիշերի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված է ոստիկանական համարանիշներ, և այն հաշվառված է ոստիկանության Կոտայքի բաժնի հաշվեկշռում։ Բախման հետևանքով էլ Chevrօlet-ն հարվածել է ճանապարհը կարգավորող ցուցանակին։