Check Point Research-ի մասնագետները խոսել են Samsung-ի մի շարք սմարթֆոնների կոտրման վտանգի մասին,  փոխանցում է Լենտա-ն՝ հղում անելով ընկերության կայքում տեղակայված համապատասխան հաշվետվությանը։

Փորձագետները MediaTek չիպերում խոցելիություն են հայտնաբերել, որի պատճառով չարագործը կարող է վնասակար կոդ ներդնել պրոցեսորի մեջ եւ գողանալ օգտատիրոջ տվյալները։

Check Point Research-ի գնահատմամբ, քանի որ խոցելիությունն առկա է MediaTek պրոցեսորներում, այն կարող է ազդել սմարթֆոնների մոտ 40 տոկոսի վրա ամբողջ աշխարհում: Հեղինակները նաեւ նշել են այն գաջեթները, որոնք առավել ենթակա են հաքերային հարձակման։ Դրանց թվում են՝ Samsung Galaxy A31, Galaxy A41, Galaxy A03s, Galaxy A12, Galaxy A22, Galaxy A32, Galaxy M22 սմարթֆոնները եւ Galaxy Tab A7 Lite պլանշետը: Նշված սարքերը թողարկվել են 2020 թվականին կամ ավելի ուշ։