Կոսովոյում եւ Մետոխիայում ավտոբուսի վրա կրակած երիտասարդը վրեժից ելնելով հարձակում է գործել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը դպրոցական ավտոբուսում իրեն ոչ ադեկվատ է պահել՝ հետապնդելով աղջիկներին։ Վարորդը որպես պատիժ նրան դուրս է հանել ավտոբուսից։  Ի պատասխան՝ երիտասարդը հանել է հրազենն ու  սպասել, որ ավտոբուսը գնա, ապա կրակ է արձակել։

Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել երեք մարդ՝ վարորդը, 17 եւ 19 տարեկան երկու ուսանող։ Մարդասպանը հանցագործության վայրից դիմել է փախուստի, ոստիկանությունը փնտրում է նրան։