Մեքսիկայի կենտրոնական հատվածում ուղեւորատար ավտոբուսը բախվել է բնակելի շենքին, ինչի հետեւանքով 21 մարդ է մահացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիվանդանոցում մնում է 27 մարդ։

Ավտոբուսը  բախվել է բնակելի տանը Հոկիսինգո շրջանում։ Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը արգելակման համակարգի խափանումն է։