Կուզբասում գտնվող «Լիստվյաժնայա» հանքի տնօրեն Սերգեյ Մահրակովը, ով մեղադրվում է 51 մարդու կյանք խլած պայթյունի ժամանակ արդյունաբերական անվտանգության կանոնները խախտելու մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նա չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը»,-ասվում է հաղորդարգության մեջ։