Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4.058 նոր դեպք, ապաքինվել է 2.157 մարդ, մահացել է 61 վարակակիր։ Այս մասին հայտնել է կառավարության հատուկ կայքը՝ stopcov.ge, փոխացնել է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ stopcov.ge-ի՝ վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի 53.440 թեստավորում։

Վարակի հայտնաբերելիության ցուցանիշները՝ վերջին մեկ օրում՝ 7.59 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.01 տոկոս, վերջին 7 օրվա ընթացքում՝ 9.03 տոկոս։

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 835.306 դեպք, 774.458-ը ապաքինվել է, մահացել է 11.871 մարդ։

Ընդհանուր առմամբ կատարվել է 2.145.233 պատվաստում, մեկ օրում պատվաստվել է 10.179 մարդ։

Կարանտինում գտնվում է 56 մարդ, հիվանդանոցներում՝ 6.515, կլինիկական հյուրանոցներում՝ 1.167։