Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 33.946-ով՝ հասնելով 9.536.825-ի, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում 85 շրջաններում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 33.946 դեպք, որից 2.269-ը (6.7 տոկոս) հայտնաբերվել են առանց արձանագրված կլինիկական դրսեւորումների», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելացվում է, որ ամբողջ ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հիվանդության 9.536.825 դեպք։ Աճի տեմպը կազմում է 0.36 տոկոս։

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով հիվանդների մահվան 1.239 դեպք, համավարակի ամբողջ ընթացքում մահացել է 271.531 մարդ։

Անցած մեկ օրվա ընթացքում բուժվել է 36.494 մարդ: Համավարակի ողջ ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 8.237.465 մարդ։